Գալաթայի կամուրջ (թուրք.՝ Galata Köprüsü, անգլ.՝ Galata Bridge), կամուրջ Ստամբուլում, որը հատում է Ոսկե եղջյուրը: Կամուրջը տեղակայված է Նոր մզկիթի հակադիր մասում: Կամուրջը իրենից ներկայացնում է երկհարկանի կառույց, որի առաջին հարկում տեղակայված են ռեստորաններ և զբոսավայր: Կամրջի երկրորդ հատվածը նախատեսված է ավտոմոբիլային և տրամվային երթևեկության համար: Կամրջի երկարությունը կազմում է 484մ, իսկ լայնությունը` 42մ: Կամրջի կենտրոնական հատվածը (80 մետր) բացովի է: Մինչ ներկայիս տեսքը, այս տեղանքում կառուցվել է 5 կամուրջ:
Գալաթայի առաջին կամուրջը կառուցվել է 1845 թ-ին: Կամուրջը փայտե էր: Կառուցման ավարտից հետո այն անվանվեց Վալիդեի կամուրջ կամ Նոր կամուրջ: Անցումը կամրջի վրայով վճարովի է եղել:
1863 թ-ին, մինչև Նապոլեոն III-ի այցը Ստամբուլ, կամուրջը ամբողջովին վերանորոգվեց սուլթան Աբդուլ Ազիզի կողմից:
Հաջորդ խոշոր վերակառուցումը տեղի է ունեցել 1875 թ-ին: Այդ ժամանակ կամրջի երկարությունը կազմում էր 480մ, իսկ լայնությունը` 14մ: Ինչպես իր նախորդները, այն նույնպես փայտից էր: Անցումը կամրջի վրայով եղել է վճարովի:
Գալաթայի չորրորդ կամուրջը կառուցվել է 1912 թ-ին գերմանական «MAN» ֆիրմայի կողմից: Այդ կամուրջը ուներ 466 մետր երկարություն և 25 մետր լայնություն: Այն այդ տեսքով ծառայել է մինչև 1992 թ-ը, երբ այն հիմնովին տուժեց մեծ հրդեհից հետո: Վերակառուցումից հետո այն դարձավ 5-րդը իր վերակառուցումների թվաքանակով: 2005 թ-ին կամրջի վրայով անց է կացվել տրամվայի գիծ: